Armenian text to speach

Արցախի իշխանությունները այցելել են Եռաբլուր․ այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության 34-րդ ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պատգամավորներ և այլ քաղաքական ու հասարակական գործիչներ այցելել են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ 34 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե։

Ընտրությանը մասնակցել է գրանցաված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել 99․7%-ը։ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Արցախի
Հանրապետության Սահմանադրությունը կամված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախաբանում նշված է․

«Մենք՝ Արցախի ժողովուրդը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև, իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը»։

Նանիկ Աղասյան




Լրահոս