Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Մենք տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրկին ԱԺ է գալու ներկայացնելու «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը պետք է ներկայացվի երկրորդ ընթերցման:
Բանն այն է, որ հայրենի կառավարության առաջարկով դեկտեմբերի 16-ին ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել, ու Ավանեսյանը պետք է այս նախագիծը ևս ներկայացնի երկրորդ ընթերցման:
Հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո նախագիծը կընդգրկվի ԱԺ օրակարգ: Նշենք, որ նախագծի հարակից զեկուցողը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանն է:
Հավելենք, որ ըստ նախագծի՝ առողջության ապահովագրության ներդրմամբ 2026 թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք, և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:
Ավանեսյանը ներկայացրել էր նաև, որ համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմաններն են.
-
ՀՀ քաղաքացիություն
-
183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)
65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն՝ անկախ նրանից՝
ա/ հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ
բ/ աշխատում են և ունեն եկամուտ, թե ոչ
գ/ քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ
դ/ սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։
Սոնա Գրիգորյան


























































































