Armenian text to speach

Նուբարաշենում 48-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.comը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։




Լրահոս