Armenian text to speach

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվեն 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերը:




Լրահոս