Armenian text to speach

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արցախի ներկայացուցչությունում։ Այդ մասին հայտնում են «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում»,- նշել է Աբրահամյանը։

Քննչական կոմիտեն հաստատում է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը խուզարկելուց հետո պատրաստվում է նաեւ ձերբակալությունների։ Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ ձերբակալվեն Արցախի պաշտոնյաներ։ Խուզարկության ընթացքում առգրավվել է մեկ համակարգիչ։ Փրկարար ծառայության աշխատակիցները բացել են գանձապահարանը (սեյֆը), որի մեջ հայտնաբերվել է Արցախում տպագրված  թերթից մեկ օրինակ։

Հիշեցնենք, որ «Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում է խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ», – նշել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հավելելով, որ «խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելուն»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն եւ գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա.ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից մինչեւ 23։00-ն ընկած ժամանակահատվածում, 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան եւ ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 100 հազար դրամ գումար։

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարրեւանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երեւանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Փրկարարները մեծ դժվարությամբ դին մոտ 500 մետր, ոտքով  մոտեցրել են անվտանգ վայր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ:

 

 

 

128 ԿԳ ՍԻԳ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Մեքենայի բեռնախցիկում եւ սրահում կային սիգ եւ իշխան տեսակի ձկներ։

Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին։

Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կգ ընդհանուր քաշով 128 սիգ։

Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է Համայքնային ոստիկանության Մարտունու բաժին։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

 




Լրահոս