2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 20-ը հռչակել է որպես Մարդկանց համերաշխության միջազգային օր (International Solidarity Day):
Համերաշխությունը համոզմունքների և գործողությունների միասնություն է, սոցիալական խմբի անդամների միջև փոխօգնություն և աջակցություն, որը հիմնված է ընդհանուր հետաքրքրությունների և նպատակների հասնելու անհրաժեշտության վրա: Համերշախությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում: Վերջինս վկայակոչում է Հազարամյակի հռչակագիրը, որում ասված է, որ համերաշխությունը 21-րդ դարում կլինի մարդկության ամենահիմնարար արժեքներից մեկը:
Մարդկանց համերաշխության միջազգային օրը լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից՝ առանձին անձանց բլոգների, հոդվածների, պաշտոնական ելույթների տեսքով:



























