Armenian text to speach

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԵՌԱՆԱ՞Լ ԵՆ ՀՈՐԴՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 16-ին ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ  որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը:

Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.):

Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։

Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։

Նրա օրոք ՔՊ-ի գրասենյակը փակվեց գյումրիում, քանի որ չէր ստացվում կուսակցականներ գտնել:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու պաշտոնից։

Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։

Բայցի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։

Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN եւ RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։

Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին կազմել են 1,5 մլն դրամ եւ 500 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։

Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Առուշանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։

Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը  հայտնել էր, որ երեկ՝ առավոտյան, Առուշանյանին կառավարություն են «կանչել»։ Այժմ վերջինս հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարության հետ։

 

 

 

 

2

«Իշխան» ձկնատեսակի գինը նոյեմբերին աճել է 13.7%-ով. թվեր

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, ոլոռինը՝ 9.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.1%, 0.2%, 2.5% 0.8% եւ 0.1%-ով:

Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերի գինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% եւ 2.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի եւ կարագի՝ 5.3% եւ 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% եւ 1.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ պահածոյացված կաթի գինն աճել է 1.1%-ով, պանրինը՝ 3.4%-ով, թարմ կաթինը՝ 5.7%-ով, կաթնաշոռինը՝ 7.2%-ով, մածունինը՝ 7.3%-ով, թթվասերինը՝ 8.6%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.8%, 2.0%, 2.0%, 2.3% եւ 2.8%-ով:

Արեւածաղկի բուսական յուղի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 3.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% եւ 3.6%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գները 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.3% եւ 8.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% եւ 0.2%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 7.8% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 8.6% գնաճ:

 

 

 

 

 

 

3

Ի՞նչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին. «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ նրա վերաբերյալ գործընթաց է մեկնարկում։

Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու ավելին՝ խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կալանավորելու համար:

Դե իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն կխլեն արցախցիների ձեռքից՝ նրան նաեւ այդտեղից դուրս հանելով:

 

 

 




Լրահոս