ՈՒազը գլորվել է ձորը. Կա մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30–ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում, Վաչիկ Ադյանը, վարելով Ուազ 469 մակնիշի՝ 09 ԼԼ 236 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 80 մետր գլորվելով, ընկել Մովսես գյուղի բնակիչ Ս. Սահակյանի կիսակառույց տան տանիքի վրա:Վթարի հետևանքով՝ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Երևանի բնակիչ, 1948 թ.-ին ծնված Ռուբեն Թումանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Վ. Ադյանն ու մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչ, 1988 թ.-ին ծնված Գնել Բաղդասարյանը և 1948 թ.-ին ծնված Արմեն Ադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի բժշկական կենտրոն:Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վթարի ենթարկվածներն Արմենթել ընկերության աշխատակիցներ են:




Լրահոս