Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատուրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Նրան ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։





























