Armenian text to speach

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի կառավարությունը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարել է:

Այս մասին ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ կառավարության՝ ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք: Չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասը ևս կատարել ենք»,-շեշտել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ աշխարհում չկա մի այնպիսի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի:




Լրահոս