Armenian text to speach

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ (բուք է) և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ելփին-Վայք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Աբովյանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։




Լրահոս