Armenian text to speach

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան, 9 հունվարի 2026թ. – Կոնվերս Բանկը հայտնում է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին, ինչը ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության և ընկերության ֆինանսական կայունության ու զարգացման նկատմամբ ունեցած վստահության լավ ցուցիչ է։

 

Տեղաբաշխվել են ընդհանուր 2 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր՝ տարեկան 8,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։ Տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ ինստիտուցիոնալ և հատկապես մանրածախ ներդրողների կողմից ցուցաբերած ակտիվ պահանջարկի պայմաններում։ Թողարկման շուրջ 95%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ վկայելով շուկայի լայն մասնակցության մասին։

 

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում ապահովելով թափանցիկություն և իրացվելիություն ներդրողների համար։

 

Տեղաբաշխումից ներգրավված միջոցները կուղղվեն բիզնեսի ընդլայնմանը, ընկերության ֆինանսական դիրքի ամրապնդմանը և երկարաժամկետ զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։

 

Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանները՝

  • Ընդհանուր ծավալը՝ 2 մլն ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 8,25%
  • Շրջանառության ժամկետը՝ 3 տարի
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային
  • Ցուցակումը՝ Հայաստանի ֆոնդային բորսա (ընթացքի մեջ է)

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս