Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ, լրագրողների աշխատանքի խոչընդոտում․ ի՞նչ տեղի ունեցավ այսօր Դվին ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հունվարի 12-ին, Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում էր տեղի ունեցել Երևանի Դվին հյուրանոցային համալիրում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու Իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորներ ու դատախազներ, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ։ Միջոցառումը լուսաբանելու նպատակով՝ տարբեր լրատվամիջոցներից լրագրողներ ևս այցելել էին հյուրանոց։

Սակայն այստեղ լրագրողների աշխատանքը խոչընդոտվեց անվտանգության աշխատակիցների կողմից։ Առավել մանրամասն արձանագրել է ArmLur.am-ի տեսախցիկը։

Ժողովրդավարության մասին խոսող Նիկոլ Փաշինյանն իրեն անգամ մոտ չթողեց լրագրողներին։ Հսկողությունը, իհարկե, նույնը չէր Վահագն Խաչատուրյանի դեպքում։ Նիկոլ Փաշինյանի մեքենան նստելուն պես՝ անվտանգության աշխատակիցների հսկողությունը մեղմացավ։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս