Armenian text to speach

Բաքվից վերադարձած գերիները քննչականում են. երեքի առողջականը լավ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաքվից Հայաստան վերադարձած գերիներ Գևորգն Սուջյանն ու Դավիթ Դավթյանը երեկվանից տանն են, իրենց լավ են զգում։ Առայժմ տեսել են միայն իրենց տան անդամներին։
Այսօր նրանց կանչել են Քննչական Կոմիտե։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վիգեն Էուլջեքջյանին Մուրացան զինվորական հոսպիտալից ևս տեղափոխեցին քննչական։ Ինչպես հայտնել էր Հայկ Սարգսյանը` Վիգենի առողջականը լավ է նա կարողանում է քայլել, բայց առայժմ չի տեսել կնոջը։

Հայաստան վերադարձած մյուս գերի Վագիֆ Խաչատրյանը որոշակի առողջական խնդիրներ ունի և այժմ գտնվում է Նորք Մարաշ ԲԿ-ում։

Նանիկ Աղասյան

 




Լրահոս