Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը քննող դատավոր Մուշեղ Արամյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։ Այս մասին օրեր առաջ հայտնել էր ArmLur.am-ը։
Այսպիսով, ինչ ունեցվածք ունի Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը քննող դատավորը․
Մուշեղ Արամյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականին։ Մինչ այդ եղել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալը, ապա Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։
Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորն անշարժ գույքեր չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2022 թվականին 2մլն 930 հազար դրամով գնված NISSAN մակնիշի ավտոմեքենա։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 370 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 11 հազար դոլար և 7 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 425 հազար դրամ, որից 13 մլն 188 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Բարձրագուկն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից։
Եկամուտներից 72 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է Ռուզաննա Կարապետյանից, որը իր հետ համատեղ բնակվող անձ է և որևէ տեղ չի աշխատում և չունի զբաղվածություն։
Եկամուտներից 109 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Մովսես Խորենացու անվան համալսարանից, 55 հազար դրամը՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 520 հազար դրամ։
Մուշեղ Արամյանի կինը՝ Մերրի Բադալյանը, ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր իրավաբանն է։
Էմմա Միքայելյան





























