Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյելու համար Տավրոս Սափեյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ինչ կորոշի Հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովը վաույթ է հարուցել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի նկատմամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում հնչեցրած հայհոյանքների պատճառով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել ArmLur.am-ի «Հայհոյանք, վիրավորանք. ՔՊ-ի կանոնագիրքն ընդունվեց ու խախտվեց 2 շաբաթ անց» վերտառությամբ հոդվածը։
Ինչպես գրել էինք Սափեյանը Մայր Աթոռի բակում, ի ցույց դնելով իր հավատարմությունն առ Նիկոլ Փաշինյան, աջ ու ձախ հայհոյում էր, իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին։

Որոշման մեջ ասվում է․
«Հանձնաժողովը գտել է, որ Տ. Սափեյանի՝ քաղաքացուն ուղղված խոսքերը կատարվել են՝ ի պատասխան նույն քաղաքացու հնչեցրած առերևույթ վիրավորական բնույթի և բարձրատոն խոսքին։
Այնուամենայնիվ, անգամ այդ հանգամանքի հաշվառմամբ, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Սափեյանի վարքագիծը պարունակում է Կանոնագրքի 36-37-րդ կետերի առերևույթ խախտման հատկանիշներ՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում իրավիճակը լարված չի եղել, քաղաքացու և Տ. Սափեյանի միջև տևական վիճաբանություն առկա չի
եղել և նրա խոսքն ուղղված է եղել ոչ թե քաղաքական-հասարակական գործչի, այլ մասնավոր անձի՝ քաղաքացու։ Ըստ այդմ, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Սափեյանի վարքագիծն առերևույթ կերպով չի համապատասխանել զսպվածություն դրսևորելու պահանջին։»

Սափեյանը խախտել է հենց Նիկոլ Փաշինյանի սահմանաձ օրակարգը, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին՝ վիրավորանքով չպետք է պատասխանել, այնինչ համայնքապետն իրեն ցուցադրելու համար անում էր անթույլատրելին։

«Երկրորդ դրվագի առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Սափեյանի կողմից գործածվել է հայհոյախոսություն։ Հանձնաժողովը գտել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, անգամ ոչ ի պաշտոնե հանդես գալիս և լարված իրավիճակում, հայհոյանքի և վիրավորական արտահայտությունների կիրառումն ինքնին
պարունակում է Կանոնագրքի 36-37-րդ կետերի առերևույթ խախտման հատկանիշներ»,- ասվում է որոշման մեջ։

Ըստ այդմ, Հանձնաժողովը որոշել է նշված երկու դեպքերի առնչությամբ նախաձեռնել վարույթ Տավրոս Սափեյանի նկատմամբ։

Հետքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էթիկայի կանոնագրքի հրապաակումից օրեր անց, իսկ խախտողը ՔՊ-ական Տավրոս Սափեյանն է, ով Թալին խոշորացված համայնքի ՔՊ խորհրդի նախագահն է։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս