ԿԳՄՍ նախկին փոխնախարար, «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գրիշա Թամրազյանը շնորհավորել է Աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի ծննդյան օրը։
«Շնորհավոր ծնունդդ, իմ չեմպիոն
Շնորհակալ ենք քեզ մեր հպարտության բոլոր պահերի համար, բայց վստահ եմ՝ քեզ դեռ սպասում են նոր հաղթանակներ ու բաղձալի օլիմպիական ոսկին․
Թող միշտ լինես ուժեղ, առողջ և բարի: Ցավդ տանեեեեեմ!»,- գրել է Թամրազյանը։






























