Հունվարի 22-ին, ժամը 21։09-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի ՈՒղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 21 քմ)՝ գույքով և կից փայտե շինությունը՝ մոտ 15 քմ։



















































































