Armenian text to speach

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության համաձայնագիրը պատրաստ է․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաշինգտոնի և Կիևի միջև անվտանգության մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն Ուկրաինայի վերականգնման մասին համաձայնագիրը դեռևս վերջնականապես չի հաստատվել։

Նրա խոսքով՝ Կիևը սպասում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակի երաշխիքների համաձայնագրի ստորագրման ամսաթիվը և վայրը։

«Մեր անվտանգության երաշխիքները իսկապես պատրաստ են։ Եվ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հիմա ես սպասում եմ, որ նախագահ Թրամփը նշանակի ամսաթիվը և վայրը։ Դա նրանից է կախված. մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք վերջնականապես որոշել ենք անվտանգության երաշխիքները, այդքանը։ Կրկնում եմ, ամերիկյան կողմից է կախված, թե որտեղ և երբ նրանք պատրաստ կլինեն ստորագրել։ Մենք պատրաստ ենք», – ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 




Լրահոս