Armenian text to speach

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածի կալանքի ժամկետները 3 ամսով երկարաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետները 3 ամսով երկարաձգվեց։

Հիշեցնենք, որ այսօր կայացավ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առաջին դատական նիստը։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվեցին 2025 թվականի սեպտեմբերի 23-ին։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ մեղադրյալի աթոռին են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Հիմնական հարցը մնում է մեկը․ ովքեր են պատվրատուները։

Քնար Մանուկյան

 

 




Լրահոս