Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությամբ կրակոցների գործը դատարանում է․ ում և ինչպես «մաքրեցին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարաքարի նախկին ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան:

2024 թվականին Երևանի Աջափնյակ համայնքում կրակոցներ էին հնչել: Ավտոլվացման կետերից մեկում կեսգիշերին վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Դեպքի վայրից հրազենային վնասվածքով 42-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Ըստ քննչականի՝ կրակողը սպանվածի եղբայրն է։ Կրակոցների կիզակետում էր եղել նաև ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետը դեպքի վայրում, արդյո՞ք վիճաբանության կողմերից էր։

Մամուլում տեղեկություններ կան, որ նա էլ է ոտքից վիրավորվել: Ըստ հրապարակումների՝ ավտոլվացման կետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Փարաքարի համայնքապետի ընկերոջին է պատկանում։ Վիճաբանության ժամանակ համայնքապետը դեպքի վայր է գնացել իր ընկերներին աջակցելու նպատակով։ Վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել։ Արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեց մեկ անձ՝ Արմեն Մանուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի նոյեմբերի 15-ին’ ժամը 21:00-ից մինչև 22:00-ն ընկած սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 18/3 հասցեում’ ավտոտեխսպասարկան և ավտոլվացման կետում, ապօրինի կերպով կրած հրազենի գործադրմամբ փորձել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վլադիմիր Բազայանին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշի’ վտանգավոր հետևանքի բացակայության հետևանքով:

Բացի այդ, իր դիտավորության մեջ ընդգրկված’ Վլադիմիր Բազայանին սպանելու հետևանքին հասնելու նպատակով գործադրված հանցավոր գործողությունների արդյունքում անուղղակի դիտավորությամբ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Արթուր Մանուկյանին, ինչպես նաև ուղղակի դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք է պատճառել Լյուդվիգ Գյուլնազարյանին:

Փարաքարի ՔՊ-ական համայքնապետ Գյուլնազարյանի համար կրակոցների կիզակետում լինելը ճակատագրական դարձավ ու սահմանափակվեցին միայն նրան Փարաքարի համայքապետի պաշտոնից հեռացնելով: Իսկ ահա կրակոցներ արձակած անձը, որի կրակոցից հարազատ եղբայրը մահացավ, այսօր հայտնվել է դատարանի առաջ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս