Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը բարձր է գնահատել Գրենլանդիայի հարցով դանիական-ամերիկյան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Վաշինգտոնում և նշել, որ այս հարցի շուրջ հետագա հանդիպումներ են նախատեսվում։
«Ամեն ինչ լավ անցավ», – ասել է նախարարը Բրյուսելում իր գործընկերների հետ հանդիպումից առաջ։ «Մթնոլորտը շատ կառուցողական էր, և հետագա հանդիպումներ են նախատեսվում։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է, բայց դա լավ է, քանի որ մենք վերադարձել ենք այն բանին, ինչի շուրջ համաձայնության էինք եկել Վաշինգտոնում»։
Նախարարը նաև հավելել է, որ «այսօր մի փոքր ավելի լավատես է, քան մեկ շաբաթ առաջ»։
Հունվարի 14-ին Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Ռասմուսենը, Դանիային չի հաջողվել համոզել ԱՄՆ-ին հրաժարվել Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր ցանկությունից այս խորհրդակցությունների ընթացքում։ Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ կղզու ապագայի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունները ուսումնասիրելու համար։























