Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու ամենազգայուն հարցերը, մասնավորապես՝ տարածքներին և Զապորոժյեի ԱԷԿ-ին վերաբերողները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Սիբիգան։
«Կրեմլի հանրային արձագանքը այս հայտարարությանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը», – նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը ներդրում է եվրոպական մայրցամաքի ընդհանուր անվտանգության մեջ։
«Մենք ձեզ համար ժամանակ ենք շահում. սա դառը ճշմարտությունն է։ Ավելի լավ է Ռուսաստանին կանգնեցնել Ուկրաինայում հիմա», – ընդգծել է նա։























