Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, ուշագրավ իրավիճակ է եղել։ ArmLur.am-ին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 00։05-ի սահմաններում նրանք փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանը։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

Դիմեցինք Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից հորդորեցին գրավոր դիմել։

Արդյունքում փորձեցինք ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հասկանալ, թե սահմանը ապօրինի հատելու մասով կա նախաձեռնված քրեական վարույթ, թե ոչ, ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և 7 անձ կալանավորված է։

ArmLur.am-ին հայտնի են սահմանը հատած անձանց տվյալները, սակայն այս պահի դրությամբ դրանք չենք հրապարակում։

Ինչպես հայտնի է, հունվարի 8-ից Իրանի Հանրապետությունում բողոքի ցույցեր են, որոնց հետևանքով տեղի են ունենում բախումներ, կան շուրջ 6000 զոհ և 10․000-ից ավելի վիրավորներ՝ դատելով իրավիճակից ՝ այս իրողությունների արդյունքում մի խումբ անձինք փորձել են ներթափանցել Հայաստան

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս