Armenian text to speach

Կանադան պահանջել է ԱՄՆ-ից հարգել իր ինքնիշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օտտավան Վաշինգտոնից հարգալից վերաբերմունք է  ակնկալում Կանադայի ինքնիշխանության նկատմամբ։ Մամուլի ասուլիսում այդ հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ամերիկացի պաշտոնյաները գաղտնի հանդիպել են ակտիվիստների հետ, որոնք հադես են գալիս ի պաշտպանություն Կանադայի Ալբերտա նահանգի անկախության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ վարչակազմը կհարգի Կանադայի ինքնիշխանությունը։ Ես միշտ պարզորոշ արտահայտում եմ այս դիրքորոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփի հետ  քննարկման ժամանակ», – ասել է Քարնին։ Վարչապետը հավաստիացրել է, որ Թրամփն իր հետ զրույցներում երբեք չի անդրադարձել Կանադայից ԱՄՆ-ի հետ սահմանակից Ալբերտայի անջատման թեմային։ Հարցին, թե Վաշինգտոնի վարչակազմին ասել է արդյոք այդ թեմայով իր անհանգստության մասին, Քարնին պատասխանել է. «Կան ուղիներ նման անհանգստության արտահայտման համար»։

Թրամփը Կանադային բազմիցս կոչ է արել մտնել ԱՄՆ-ի կազմ  և դառնալ ամերիկյան նահանգ։ ԱՄՆ-ի նախագահը Քարնիին և վարչապետի պաշտոնում նրա նախորդած Ջասթին Թրյուդոյին անվանել է նահանգապետեր։ Կանադայի իշխանությունները նախկինում բազմիցս մերժել են Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը:

 




Լրահոս