Armenian text to speach

Իրանը պատրաստ է երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ․ Իրանի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային երկխոսությունը Վաշինգտոնի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ։ Իրանը երբեք չի ծրագրել միջուկային զենք մշակել», – ասել է նա Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։

«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Թեհրանը լրացուցիչ քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը կրճատելու համար, այդ թվում՝ ուրանի հարստացման լիակատար դադարեցում և բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակումներ։




Լրահոս