ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե երկրորդ կարգի հաշմանդամն ընդհանրապես ինչ արտոնություններից կարող է օգտվել: Նախկինում որոշ արտոնություններ հաստատ կային` կապված գույքահարկի, բուժսպասարկման, տրանսպորտից օգտվելու հետ եւ այլն: Այժմ կա՞ նման օրենք, որ գոնե 50 տոկոս զեղչ լինի լույսի, ջրի, գազի համար:

Գոհար Հակոբյան, 70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ երկրորդ խմբի հաշմանդամներն ունեն պետական պատվերի շրջանակներում (անվճար) բուժման,  դեղորայք եւ վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան (տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից) պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտով (մետրո, տրոլեյբուս) անվճար երթեւեկելու  արտոնություն:
 Այլ արտոնություններ սահմանված չեն:

Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի
վարչության պետ Արթուր Կեսոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամ, այսինքն պետությունից ստացվող չնչին գումարի հույսին մնացած մարդիկ հատկապես տարվա այս հատվածում կոմունալ վճարումների անմատչելիության խնդիրը չեն կարողանում լուծել: Էլեկտրատրանսպորտ Երեւանում գրեթե գոյություն չունի, ու եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ մարդ կարող է մետրոյից կամ տրոլեյբուսից անվճար օգտվել, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե խնայված գրոշները կարող են ինչ-որ բան փոխել վերջինիս կյանքում: Փաստ է, որ մարդկանց իրապես օգտակար լինելու ցանկության դեպքում կարելի էր հենց խմբագրությանը դիմած քաղաքացու մատնանշած ծառայությունները զեղչել:




Լրահոս