Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժողովուրդ» օրաթերթը 15 տարեկան է. անցած ուղին րոպեներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կան բառեր, որոնք պարզապես տպագրվում են։ Եվ կան բառեր, որոնք փոխում են իրականությունը։

15 տարի առաջ ծնվեց մի օրաթերթ, որը որոշեց ոչ միայն գրել, այլ պահանջել պատասխան։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է խոսքը ուժ դարձել։

Անցել ենք ճնշումների միջով, դատական ճանապարհով, ֆինանսական զրկանքներով, բայց չենք նահանջել, «Ժողովուրդ»-ի պայքարը լռության ու անտարբերության դեմ է:

Հիմա էլ ունենք 27 դատական հայցեր, լրագրողի իշխանությունը փորձում է ճնշել մեզ։ Բայց չենք լռելու, մենք գիտեք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը:

  • 2012-ին գրել էինք, որ 67-ամյա թոշակառու Սուսաննա Նավասարդյանը լոտո էր շահել, որից հետո սոցծառայությունից կանչել եւ տեղեկացրել էին, որ զրկված է նպաստից, քանի որ լրացուցիչ եկամուտ ունի: «Ժողովուրդ»-ի շնորհիվ տիկնոջ նպաստը վերականգնեցին:
  • 2013-ին մեզ էր դիմել Նունե Մկրտչյանը` բողոքելով, որ 4 տարի է` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն խաբում ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի իր պարտքը: Հետաքննությամբ պարզեցինք, որ նա միակ տուժածը չէր և մեր հրապարակումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը միջնորդեց քննել դատավորի վարքը:
  • 2014 թ գրել էինք թիվ 190 դպրոցում տնօրենը դրամահավաք է կազմակերպում՝ 3000 դրամ: «Ժողովուրդ»-ի հրապարակման հաջորդ օրը հավաքած դրամները հետ բաժանվեցին:
  • 2014թ. գրեցինք, որ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը «Արջի թաթ» ռեստորանում խորոված էր կերել գործընկերների հետ եւ հրաժարվել վճարել՝ պատճառաբանելով, որ միսը հում էր: Հրապարակումից հետո բարձրաստիճան ոստիկանը ռեստորանի պարտքը մարեց
  • 2012-ին գրել էինք, որ 67-ամյա թոշակառու Սուսաննա Նավասարդյանը լոտո էր շահել, որից հետո սոցծառայությունից կանչել եւ տեղեկացրել էին, որ զրկված է նպաստից, քանի որ լրացուցիչ եկամուտ ունի: «Ժողովուրդ»-ի շնորհիվ տիկնոջ նպաստը վերականգնեցին: Հրապարակումից հետո աշխատակիցները ստացան աշխատավարձը: 

Եվ այսպես շարունակ․․․

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս