Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորել է «Ժողովուրդ» օրաթերթի 15-ամյակը։
««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի գործընկերներ։
15 տարին զանգվածային լրատվամիջոցի համար պատմություն է, կենսագրություն, անցած ճանապարհ, դժվարությունների առաջ չընկրկած ու կայացած լրատվամիջոցի ցուցիչ։
Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է, մաղթում անխափան ընթացք, հաստատակամություն ու պատասխանատու մոտեցում ձեր կատարած աշխատանքի նկատմամբ»։





























