ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը խոստովանել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններում կատարել «իրենից պահանջվող դժվար զիջումները»։
«Այժմ մենք տեսնում ենք, որ ուկրաինացիների հանդեպ ուժեղ ճնշում են գործադրում շատ դժվար զիջումների գնալու համար, ինչին նրանք պատրաստ են, քանի որ իսկապես ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի», – ասել է նա Օսլոյում անվտանգության համաժողովում։
























