«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է կազմի համալրման մասին: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը:
Ակումբը 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել վարձակալական հիմունքներով: Կողմերի միջև կնքված համաձայնագրում ներառված է նաև տրանսֆերի հետագա գնման հնարավորություն:
























