Միացյալ Նահանգները և Հնդկաստանը համաձայնության են եկել երկկողմ առևտրի հետագա պայմանների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցից հետո, ով նաև հայտարարել է հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին։
«Ի նշան, վարչապետ Մոդիի և Հնդկաստանի նկատմամբ բարեկամության և հարգանքի, և նրա խնդրանքով, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, մենք համաձայնության ենք եկել Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագրի շուրջ», – գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։ «Միացյալ Նահանգները կսահմանի նվազեցված մաքսատուրքեր՝ 25%-ից իջեցնելով մինչև 18%», – պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։
Նա հավելել է, որ Հնդկաստանը նաև քայլեր կձեռնարկի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու և ոչ մաքսատուրքային արգելքները վերացնելու ուղղությամբ՝ դրանք «զրոյի հասցնելու» նպատակով։ «Ավելին, վարչապետը պարտավորվել է գնել ամերիկյան ապրանքներ շատ ավելի մեծ քանակությամբ, այդ թվում՝ ավելի քան 500 միլիարդ դոլարի էներգետիկայի, տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի, ածուխի և շատ այլ ապրանքների տեսքով։ Մեր անհավանական հարաբերությունները Հնդկաստանի հետ ապագայում միայն կամրապնդվեն», – գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։























