Վենեսուելայի նախկին արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան նշանակվել է երկրի դիվանագիտական նոր ներկայացուցիչ Միացյալ Նահանգներում և շուտով կմեկնի այնտեղ, Telegram-ում հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Իվան Պինտոն։
«Պլասենսիան և նրա թիմը շուտով կմեկնեն Միացյալ Նահանգներ։ Նրանց առաքելությունը կներառի կառուցողական համագործակցության ամրապնդումը և երկկողմ հարաբերությունների զարգացումը էներգետիկ, քաղաքական և տնտեսական ոլորտներում», – գրել է նախարարը։
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչ Լորա Դոուգը ժամանել է Վենեսուելա և նրան ընդունել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։
«Այս հանդիպումը նշանավորում է խաղաղության դիվանագիտության սկիզբը, որը հիմնված է երկու ժողովուրդների ինքնիշխանության հարգանքի վրա», – ասել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։




















































































