«Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի կայքին տված հարցազրույցում կոշտ քննադատել էր ՀՖՖ-ին՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը դատարան էր գնացել՝ «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ՝ պնդելով, թե նրա հրապարակային քննադատությունն իբր զրպարտություն է ու վնասում է իրենց հեղինակությանը»։
ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի օրոք
- «Մարզադաշտերի վարձերի աճ»
- «Մանկապատանեկան ծրագրերի անարդյունավետություն»
- «Ոչ «յուրային» ակումբների փակվել»
- «Կեղծված ընտրություններ»
- «Չարթերային չվերթներ՝ ոչ ֆուտբոլային մարդկանցով»
- Բանակում չծառայելու համար ԲԿՄԱ են մտնում արտոնյալ ծանոթների երեխաները:
Տարիներ տևած դատական նիստերից հետո գործը հասել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Եվ նախորդ տարվա՝ նոյեմբերի 20-ին, դատարանը եզրակացրել է՝ Սողոմոնյանի հայտարարություններում զրպարտանք չկա։ Նկատենք, որ դատարանը առանց քննության է թողել ըստ էության, կոռուպցիոն բնույթի մեղադրանքները: Սա ՀՖՖ-ի արդեն երկրորդ խոշոր պարտությունն է՝ Տիգրան Հակոբյանի՝ Լոզանի գործից հետո։
Այսինքն՝ հայկական ֆուտբոլը ոչ միայն մրցաշարային պարտություններ է գրանցում, այլ նաև՝ դատարաններում, սկզբունքային հարցերում։ Այս դատական պատմությունը նաև այն մասին է, որ ֆեդերացիան փաստացի չի կարողացել համոզիչ ցույց տալ՝ իր արած ծախսերն ինչքան նպատակային ու արդյունավետ են եղել։ Իսկ քաղաքական իշխանությունները շարունակում են պահել Արմեն Մելիքբեկյանին ու թիմին՝ ամենատարբեր ձախողումներից հետո։ Պարտված ՀՖՖ-ն, բնականաբար, պարտավոր է վճարել Սողոմոնյանին: Իսկ Սողոմոնյանը դեռ վաղուց ասել էր՝ այդ գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։
Այսպիսով, ՀՖՖ այս ղեկավարության պայմաններում հայկական ֆուտբոլը շարունակում է ընկնել՝ բերելով նոր պարտություններ։ Շռայլ ու անպատասխանատու ծախսերից բացի, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարտավոր է նաև արդյունք ցույց տալ։ Ինչը քաղաքական իշխանությունն անկարևոր է համարում: Արդյունքում, տուժում է մի ողջ ոլորտ՝ որտեղից նվիրյալներն ու պրոֆեսիոնալները հեռանում են:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























