Իրանը մտադիր է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափը փոխել երկկողմանիի և բանակցությունների վայրը Թուրքիայից տեղափոխել Օման։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Իրանը պահանջել է փոխել այս ուրբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը և ձևաչափը, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ», – նշվում է հոդվածում։ «Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման։ Այժմ նրանք նաև ցանկանում են դրանք անցկացնել երկկողմանի՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ, այլ ոչ թե մի քանի արաբական և մուսուլմանական երկրների մասնակցությամբ որպես դիտորդներ», – նշել է պորտալը։






























