Օրրան բարեգործական ՀԿ-ն շնորհավորել է «Ժողովուրդ» օրաթերթին՝ 15 ամյակի կապացությամբ։
««Ժողովուրդ» օրաթերթը 15 տարեկան է։
Այս բոլոր տարիների ընթացքում «Ժողովուրդը» եղել է ոչ միայն իր ընթերցողի, այլեւ Օրրանի կողքին՝ օգնելով մեզ առավել վստահ անցնել մեր դժվարին ու պատասխանատու ուղին։
Օրաթերթն իր հետեւողական աջակցությամբ կարեւոր դեր է ունեցել Օրրանի կայացման եւ գործունեության շարունակականության մեջ։
Սրտանց շնորհավորում ենք «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր տիկին Թագուհի Թովմասյանին եւ անձնակազմին։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ լսելի դարձնելու եւ մեր առաքելությանը հավատալու համար։
Թող առաջիկա տարիները լինեն նույնքան իմաստալից ու հագեցած, իսկ ձեր ճանապարհը՝ կանաչ, արժանապատիվ եւ լույսով լի։
Սիրով՝ Օրրան բարեգործական ՀԿ»։
























