ԵՄ դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը հայտարարել է, որ Եվրոպան արդեն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։
«Մենք արդեն պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Եթե խոսքը եվրոպական երկրների քաղաքացիների մոբիլիզացիայի և առաջնագծում մարտերին նրանց մասնակցության մասին է, ես նախընտրում եմ մտածել, որ դա տեղի չի ունենա», – ասել է նա «Պաիս» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է հասնի «արդար և կայուն խաղաղության», և դրա համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ աջակցությունը։
























