Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վճռաբեկի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը հավելավճար է ուզում. դիմում` դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շռայլ պարգևավճարներից հետո՝ դատավորները ոտքի են կանգնել։ Մինչ Ամանորի նախաշեմին պետական կառավարման համակարգում շռայլ պարգևավճարներ էին բաժանվում, գործընթացը, կարծես, դարձել է վարակիչ։

Հիշեցնենք, որ պաշտոնական հրապարակումներով հայտնի դարձավ՝ վարչապետը ստացել է մոտ 15 մլն դրամի, իսկ նախարարները՝ 8-10 մլն դրամի պարգևավճարներ այն պայմաններում, երբ հասարակության 21,7% հատվածը աղքատ է: Փաշինյանի 1 օրում ստացած պարգևավճարը 1 թոշակառուի 11 տարվա թոշակն է: Այս ամենը տեսնելով դատական համակարգը ևս չի ցանկանում հետ մնալ։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը դատի է տվել ՀՀ Բարձրագույն դատական դեպարտամենտին՝ պահանջելով տարիներ առաջ իրեն չվճարված հավելավճարների հատուցում։ Խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ նա եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ և այժմ պահանջում է պետությունից վճարել իրեն հասանելիք գումարները։ Ստացվում է, որ երբ գործադիր իշխանությունը առանց զսպումների պարգևավճարներ է բաժանում, դատական համակարգն էլ սկսում է իր բաժինը պահանջել բյուջեից։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս