Անվտանգ ինտերնետի միջազգային օրը, որը սահմանել է Եվրահանձնաժողովը 2004 թվականին, նշվում է այսօր` փետրվարի 5-ին։
Անվտանգ ինտերնետի օրը, որն ավանդաբար նշվում է փետրվարի առաջին երեքշաբթի, պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների ջանքերը համախմբելու նպատակ ունի, որպեսզի բարձրացվի ինտերնետ– տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Աշխարհում Անվտանգ ինտերնետի օրվա գլխավոր համակարգողը Insafe (European Safer Internet Network) կազմակերպությունն է, որ բաղկացած է ազգային կազմակերպություններից։ Insafe–ը գլխավոր խնդիր է համարում աջակցել մարդկանց համացանցից անվտանգ ու արդյունավետ օգտվելու հարցում։























