ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման նոր միասնական կարգը:
Նոր կարգավորման նպատակն է ապահովել ընդունելության և ավարտական քննությունների գործընթացների առավել համակարգված, թափանցիկ և միասնական կազմակերպում՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, պահանջներ և ընթացակարգեր։ Այն ուղղված է մշակութային կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողությունների արդար և համարժեք գնահատմանը, ինչպես նաև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը։
Կարգը սահմանում է ընդունելության փուլերի կազմակերպման, քննությունների անցկացման, գնահատման սկզբունքների, ինչպես նաև արդյունքների ամփոփման, բողոքարկման և փաստաթղթավորման ընթացակարգերը՝ հաշվի առնելով մշակութային կրթության առանձնահատկությունները։
Նոր կարգի ներդրումը կարևոր քայլ է ոլորտի զարգացման և կրթական գործընթացների կատարելագործման ուղղությամբ` հաշվի առնելով, որ մինչ այժմ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում չի գործել միասնական կարգ. տարբեր կրթական հաստատություններում կիրառվել են տարբեր մոտեցումներ և ընթացակարգեր։
Այլ մանրամասներ՝ այստեղ:
























