Օմանում ամերիկյան կողմի հետ բանակցությունների ժամանակ իրանական պատվիրակությունը պահանջել է, որ Վաշինգտոնը հրաժարվի սպառնալիքների և ճնշման լեզվից՝ երկխոսությունը շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Սպառնալիքներից և ճնշումներից հրաժարվելը ցանկացած երկխոսության նախապայման է։ Մենք նաև այսօր ուղղակիորեն հայտարարել ենք այդ մասին և ակնկալում ենք, որ այն խստորեն կպահպանվի՝ բանակցությունների շարունակությունն ապահովելու համար», – ընդգծել է նա IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։



















































































