Մերձավոր Արևելքում հիմնական միտումներից մեկը պաղեստինյան հարցը փակուղի մտցնելն է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Միտումն այն է, որ պաղեստինյան ծրագիրը մտցվի փակուղի, անհույս փակուղի», – ասել է Լավրովը ՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է երկու կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և զինված բախումների աղբյուր է եղել տարածաշրջանում: 1947 թվականին ԽՍՀՄ-ի ակտիվ մասնակցությամբ ՄԱԿ-ի բանաձևով որոշվել է ստեղծել երկու պետություն՝ Իսրայելը և Պաղեստինը, սակայն ստեղծվել է միայն Իսրայել պետությունը:



















































































