Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,-ասվում է գրառման մեջ:























