Փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։



















































































