Armlur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել:
Մենք տեղեկացանք, որ աշխատանքային խումբը ստեղծել են զորակոչային տարիքի քաղաքացիների և զինծառայողների դատաբժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող և համապատասխան լուծման առաջարկներ ներկայացնելու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է, թե ովքեր են լինելու խմբի կազմում: Նախատեսված է, որ կլինի պաշտոնյա ՀՀ առողջապահության նախարարությունից` նախարարի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ:
Առաջիկա օրերին պետք է աշխատանքային խումբը վերջնական տեղավորվի և սկսի իր աշխատանքները:
Սոնա Գրիգորյան





























