Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Դավիթ Տոնոյանը կտա՞ Փաշինյանի անունը՝ պատերազմում պարտվելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է։ «Ժողովուրդ» օրաթերթին դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել․ մեղադրյալների մեծ մասը իր պաշտպանական ճառը ասել է, և հերթը Դավիթ Տոնոյանինն է, և նա պատրաստվում է պաշտպանական ճառին։

Կարճ ժամանակ անց դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։

Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ շուրջ 4 տարի և հասել է ավարտին։

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի աշխատակազմից մերժել էին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խնդրանքը՝ ծանոթանալու 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Խորհրդարանից հիմնավորել են, թե զեկույցը չի կարող հասանելի լինել Տոնոյանին, քանի որ այն իրավական կարգավիճակ չունի։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս