Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները ինքնագովազդով են զբաղված․ վաղը վճռորոշ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՔՊ վարչության նիստի ժամանակ վարչության անդամներն արդեն բաշխել են ՔՊ նախընտրական ցուցակի անձանց համարները։

Այսինքն՝ 280 հոգուց բաղկացած ՔՊ նախընտրական ցուցակի յուրաքանչյուր անդամ ունի քվեաթերթիկի իր համարը։

Վաղը ՔՊ կենտրոնական գրասենյակում կկայանա ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը, և 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն, որոնք պետք է ներառվեն 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այնուհետև համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը կորոշվի ցուցակում։

Այս պահին ՔՊ-ում ներքին քարոզարշավ է ընթանում․ բոլորը իրենց ֆեյսբուքյան էջերով դիմում են ՔՊ-ի 1000 պատվիրակներին՝ խնդրելով իրենց ձայն տալ։ ՔՊ-ականներին արգելվել է, բացի իրենց սոցիալական էջերից, այլ հարթակներում քարոզարշավ իրականացնել։

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկար և բազմափուլ գործընթացի միջոցով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին՝ գործընթացը պահելով խիստ ներքին մրցակցության դաշտում։ Նախատեսվում է, որ ամբողջ ընտրական շղթան՝ 280-ից մինչև 50-ի կրճատումը, իրականացվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում՝ պատվիրակների քվեարկությունների միջոցով, որտեղ վճռորոշ դեր կունենա ոչ միայն քաղաքական անցյալը, այլև քարոզչական արդյունավետությունը։

Այսինքն՝ վաղվա քվեարկությունը վճռորոշ կլինի շատ ՔՊ-ականների համար․ շատերը գուցե դուրս մնան ընտրական պայքարից։

Սոնա Գրիգորյան




Լրահոս