Դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի մեկ աչքը հեռացրել են, իսկ մյուս աչքը չի բացառվում, որ ևս կհեռացնեն։ Աղմկահարույց դեպքից անցել է մեկ շաբաթ, և մինչ օրս ձերբակալված անձ չկա։
Ո՞վքեր են կատարողները․
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները գիտեն կատարողների շրջանակը, սակայն նախաքննական մարմինը դեռևս կասկածելի հանգամանքներում չի շտապում նրանց ձերբակալել։
Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կատարվածը զորամասի հետ կապ չունի, այլ միջադեպը կապված է հեռախոսի գնելու և գումար ստանալու հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մի քաղաքացի։
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկվածը 24-ամյա Ավետիք Մ.-ն էր, որը այն աստիճանի է ծեծի ենթարկվել, որ զինվորի մեկ աչքը հեռացրել են, և չի բացառվում, որ մյուսն էլ հեռացնեն։
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։ Մեզ կոմիտեից նաև հայտնեցին, որ ձերբակալված անձ չկա։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























