Armenian text to speach

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին։

Ժամը 16:30-ի սահմաններում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Արին Բերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու և Հրազդան քաղաքի բնակիչ մեկ տղամարդու։ Վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։

31-ամյա աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց մեկ կիլոգրամ 96 գրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս