Armenian text to speach

Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է, որ չի համաձայնի Ուկրաինայի համար անբարենպաստ համաձայնագրի։

«Թրամփի համար միջանկյալ ընտրություններից առաջ դրան հասնելը կլինի առավելագույնս ձեռնտու. դա նաև քաղաքական հաղթանակ կլինի։

Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով. մենք խոսում ենք արժանապատիվ և երկարատև խաղաղության մասին, այլ ոչ թե քաղաքական պատճառներով արագ գործարքի։

Հանրաքվեն կամ ընտրությունները հնարավոր են, բայց ոչ այն դեպքում, եթե դա նշանակում է անբարենպաստ համաձայնագրի ընդունում կամ տարածքների կորուստ։

Խաղաղության առաջին քայլը պետք է լինի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից իրական անվտանգության երաշխիքները հրադադարից հետո»,-ասել է նա։




Լրահոս